Information for Refugees and Asylees About the Form I-9 (Armenian)

us-doj-guidance-CRT-1316091Information for Refugees and Asylees About the Form I-9 (Armenian)Guidance

Տեղեկություններ փախստականների և
ապաստան հայցողմերի համար՝ Form I-9
Յուրաքանչյուր ոք, ով սկսում է աշխատել Միացյալ Նահանգներում որպես աշխատող,
լրացնում է Form I-9-ը՝ պետական ձև, որի միջոցով գործատուները ստուգում են ձեր
ինքնությունը և աշխատելու թույլտվությունը:
Այս տեղեկատվական թերթիկը կօգնի ձեզ՝ որպես ապաստան հայցող կամ փախստական,
լրացնել Form I-9-ը և իմանալ ձեր իրավունքների մասին: Գործատուները, որոնք
խտրականություն են դրսևորում ձեր նկատմամբ՝ հիմք ընդունելով ձեր քաղաքացիությունը,
ներգաղթի կարգավիճակը կամ ազգային ծագումը Form I-9-ի գործընթացի ընթացքում,
կարող են խախտել Ներգաղթի և ազգության մասին օրենքը (Immigration and Nationality Act,
INA): Կարդացեք այս հակախտրական օրենքի մասին՝ 8 U.S.C § 1324b։
Form I-9-ի լրացում
Form I-9-ի Section 1-ում տրամադրեք տեղեկատվություն ձեր մասին:
 	Նշեք ձեր անունը և ձեր մասին այլ տեղեկություններ Form I-9-ի Section 1-ում:
o 	Դուք կարող եք խնդրել ինչ-որ մեկին օգնել ձեզ լրացնել այս բաժինը:
 	Դուք պետք է նշեք վանդակը, որը ցույց է տալիս կարգավիճակը, որը ձեզ տալիս է
աշխատանքի թույլտվություն:
Ներգաղթյալների և աշխատողների իրավունքների բաժին
justice.gov/ier
Աշխատողի տեղեկատվական թերթիկ
ԱՄՆ Արդարադատության նախարարություն
Քաղաքացիական իրավունքների բաժին
o 	Ապաստան հայցողները և փախստականները պետք է նշեն չորրորդ վանդակը՝ «A
noncitizen authorized to work» («Աշխատելու իրավունք ունեցող ոչ քաղաքացի»): Այս
վանդակի կողքին կա դաշտ ավարտի ժամկետի համար:
o 	Քանի որ ձեր աշխատելու իրավունքի ժամկետը չի լրանում, ժամկետի ավարտի
դաշտում գրեք «N/A» (նշանակում է «կիրառելի չէ»):
Form I-9-ի Section 2-ի համար նշեք ձեր գործատուի փաստաթղթերը, որոնք ցույց են տալիս ձեր
ինքնությունը եւ աշխատանքի թույլտվությունը:
 	Form I-9-ը պարունակում է փաստաթղթերի երեք ցուցակ, որոնք կարող եք ներկայացնել Form
I-9-ի Section 2-ի համար.
o 	List A (ձեր ինքնությունը և աշխատանքի թույլտվությունը հաստատող փաստաթղթեր)
o 	List B (ձեր ինքնությունը հաստատող փաստաթղթեր)
o 	List C (ձեր աշխատանքի թույլտվությունը հաստատող փաստաթղթեր):
 	Դուք պետք է ցույց տաք ձեր գործատուին ձեր ընտրությունը՝ կա՛մ
o 	Մեկ փաստաթուղթ List A-ից, կա՛մ
o 	Մեկ փաստաթուղթ List B-ից և մեկ փաստաթուղթ՝ List C-ից:
 	Փաստաթղթերի ցանկի ներքևում նշված են receipts (ստացականներ)։ Receipts-ները նույնպես
ընդունելի են Form I-9-ի համար՝ տարբեր ժամանակահատվածների համար:
Դուք իրավունք ունեք ընտրել ընդունելի փաստաթղթերը, որոնք ցանկանում եք ցուցադրել
Form I-9 Lists of Acceptable Documents (Ընդունելի փաստաթղթերի ցուցակներ)-ից։
Ձեր գործատուն իրավունք չունի ձեզանից պահանջել ցույց տալ հատուկ փաստաթղթեր՝ հիմնվելով
ձեր կարգավիճակի՝ որպես ապաստան հայցողի կամ փախստականի կամ ձեր ազգային ծագման
վրա: Գործատուն, որը պահանջում է կոնկրետ փաստաթղթեր, կարող է անօրինականորեն
խտրական լինել: Օրինակ, թեև դուք կարող եք ունենալ Աշխատանքի թույլտվության փաստաթուղթ
(Employment Authorization Document, EAD), փոխարենը կարող եք ցույց տալ այլ փաստաթուղթ,
օրինակ՝ անձը հաստատող պետական փաստաթուղթ (List B-ի փաստաթուղթ) և անսահմանափակ
Սոցիալական ապահովության քարտ (List C-ի փաստաթուղթ):
Դուք կարող եք ունենալ մի քանի տեսակի ընդունելի Form I-9-ի փաստաթղթեր:
• 	Դուք կարող եք ցույց տալ I-94՝ Form I-9-ի համար: Դուք կամ կստանաք I-94 թուղթ Ներքին
անվտանգության դեպարտամենտից, կամ կարող եք տպել I-94-ը Customs and Border
Protection (Մաքսային և սահմանային անվտանքության ծառայություն) կայքից։
• 	Եթե դուք փախստական եք, ձեր I-94 receipt է List A-ի փաստաղթղի համար, որն ուժի մեջ է
ձեր առաջին աշխատանքային օրվանից 90 օր: 90 օր հետո դուք պետք է ձեր գործատուին
ցույց տաք կամ EAD կամ List B-ի փաստաթուղթ և անսահմանափակ Սոցիալական
ապահովության քարտ։
• 	Եթե դուք ապաստան հայցող եք, կարող եք օգտագործել ձեր I-94-ը՝ որպես List C-ի մշտական
փաստաթուղթ, որի ժամկետը չի լրանում:
• 	Ապաստան հայղոցմերը և փախստականները իրավասու են EAD-ի համար: Եթե դուք որոշեք
դիմել ձեր EAD-ը թարմացնելու համար, և ձեր դիմումը ներկայացվի մինչև ձեր EAD-ում
նշված ժամկետի ավարտը, դուք կարող եք շարունակել աշխատել ձեր առկա EAD-ով: Ձեր
EAD-ի ժամկետի ավարտից հետո որոշ ժամանակ կարող եք շարունակել աշխատել՝ ցույց
տալով ձեր գործատուին ձեր EAD-ը I-797C receipt-ի ծանուցմամբ (ցույց տալով, որ
կառավարությունը ստացել է ձեր դիմումը նոր EAD-ի վերաբերյալ): Զանգահարեք
Քաղաքացիական իրավունքների բաժնի ներգաղթյալների և աշխատողների իրավունքների
բաժանմունք (Immigrant and Employee Rights Section) EAD-ի ավտոմատ երկարաձգումների
մասին լրացուցիչ տեղեկությունների համար:
• 	Կարող եք նաև ցույց տալ կորած, վնասված կամ գողացված փաստաթղթերի receipts -ները:
Form I-9-ը լրացնելուց հետո ձեր գործատուին թույլատրվում է միայն սահմանափակ
հանգամանքներում նորից ձեզանից փաստաթղթեր խնդրել:
• 	Կանոնները, թե երբ գործատուն պետք է նորից փաստաթղթեր պահանջի, քննարկվում են
Handbook for Employers M-274 (Գործատուների համար M-274 ձեռնարկում)-ում։
• 	Եթե դուք ցույց եք տվել ձեր EAD-ը Form I-9-ի համար, ձեր գործատուն կխնդրի մեկ այլ
փաստաթուղթ մինչև ձեր EAD-ի ժամկետը լրանա՝ կրկին հաստատելու ձեր աշխատանքի
թույլտվությունը: Այս փուլում դուք կարող եք ընտրել List A-ից փաստաթուղթ կամ List C-ից
մեկ փաստաթուղթ, օրինակ՝ անսահմանափակ Սոցիալական ապահովության քարտը: Դուք
կարող եք ցույց տալ նոր EAD, բայց դա պարտադիր չէ:
• 	Եթե դուք նշել եք անսահմանափակ Սոցիալական ապահովության քարտ Section 2-ի համար՝
որպես աշխատանքի թույլտվության ապացույց, և Section 1-ում մուտքագրել եք «N/A»
ժամկետի ավարտի համար, ապա ձեր գործատուն իրավունք չունի ձեզանից ավելի շատ
փաստաթղթեր խնդրել:
• 	Գործատուները, ովքեր փաստաթղթեր են խնդրում՝ հիմնվելով ձեր ապաստանի կամ
փախստականի կարգավիճակի վրա կամ հիմնվելով ձեր ազգային ծագման վրա, երբ դա չի
պահանջվում, կարող են խախտել օրենքը: Զանգահարեք Ներգաղթյալների և աշխատողների
իրավունքների բաժին՝ լրացուցիչ տեղեկությունների համար այն մասին, թե երբ է ձեր
գործատուին թույլատրվում լրացուցիչ փաստաթղթեր խնդրել ձեզանից:
Դուք կարող եք աշխատել մինչ սպասում եք ձեր Սոցիալական ապահովության
համարին:
• 	Եթե դուք աշխատանք եք ստանում, բայց դեռ չունեք ձեր Սոցիալական ապահովության
համարը (Social Security number, SSN), Սոցիալական ապահովության վարչությունը
գործատուներին հրահանգում է, որ աշխատողներին թույլատրվի աշխատել՝ իրենց
Սոցիալական ապահովության համարին սպասելիս:
• 	Ձեր գործատուն միշտ պետք է վճարի ձեզ կատարած աշխատանքի համար, նույնիսկ եթե
դուք դեռ սպասում եք ձեր Սոցիալական ապահովության համարին:
• 	Եթե ձեր աշխատանքը սկսելու պահին չունեք ձեր Սոցիալական ապահովության համարը,
թողեք Սոցիալական ապահովության համարի վանդակը Form I-9-ի Section 1-ում դատարկ:
• 	Եթե ձեր գործատուն օգտագործում է E-Verify-ը, E-Verify-ը գործատուներին հրահանգում է
հետաձգել E-Verify գործի ստեղծումը, մինչև դուք ստանաք ձեր Սոցիալական
ապահովության համարը: Դուք կարող եք աշխատել այդ ընթացքում, եթե լրացրել եք Form I-
9-ը: E-Verify-ի կանոնները նախատեսում են այս բացառությունը և գործատուներին
տրամադրում են գործը ստեղծելու հրահանգներ: Լրացուցիչ տեղեկություններ հասանելի են
e-verify.gov կայքում։ 
Վերանայվել է 2023 թվականի օգոստոսին
(Շարունակությունը հաջորդ էջում)
Կապվեք մեզ հետ
• 	Լրացուցիչ օգնության համար զանգահարեք ներգաղթյալների և աշխատողների
իրավունքների բաժնի աշխատողների թեժ գիծ՝ 1-800-255-7688 կամ 1-800-237-2515
հեռախոսահամարով՝ լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար:
o 	Մեր կողմից ցանկացած օգնություն անվճար է: Զանգերը կարող են լինել
անանուն, և հասանելի են անվճար լեզվական ծառայություններ:
• 	Ավելին իմանալու համար այցելեք մեր կայքը
• 	Խտրականության մասին հայտնելու համար այցելեք justice.gov/crt/filing-charge

Continue your research in ChatGPT or Claude

Connect Omnilex to search the legal corpus from your AI assistant.